Մեգան Մարքլը և արքայազն Հարին որդու հետ գաղտնի հանգստի են մեկնել


21:30 , 15 օգոստոս, 2019

Մեգան Մարքլը և արքայազն Հարին որոշել են որդու հետ ընտանեկան հանգստի մեկնել՝ Սասեքսի դքսուհու ծննդյան տոնից հետո։ Հստակեցվում է, որ զույգը փորձել է դա անել հնարավորինս գաղտնի։

Թագավորական զույգն Իբիցա է մեկնել։ Ամուսինները 5 օր մնացել են Բալեարյան կղզիներում։ Փոքրիկ գահաժառանգի համար դա առաջին հանգիստն է։