Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից


14:30 , 15 օգոստոս, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: