Նավթի համաշխարհային գները նվազել են


19:45 , 15 օգոստոս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներn աճել են, փոխանցում է «Казинформ»-ը:

Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում  նվազել է 1,92 դոլարով՝ մինչև 58.99 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.87 դոլարով՝ մինչև 55.23 դոլար մեկ բարելի դիմաց: