Իռլանդիայում բռնկել է ԱՄՆ-ի զինվորականների փոխադրող ավիաընկերության ինքնաթիռի շասսին


23:00 , 15 օգոստոս, 2019

168.am-ը գրում է.

Իռլանդիայի «Շանոն» միջազգային օդանավակայանում բռնկել է Omni Air International ամերիկյան չարտերային ավիաընկերության ինքնաթիռի շասսին: Այս մասին հայտնել է The Sun թերթը:

Ինչպես նշվում է, ավիադիսպետչերներն ինքնաթիռի աջ շասսիի մոտ կրակը եւ ծուխը նկատել են թռիչքավայրէջքային գոտում գետնավարման ժամանակ: Նրանք նախազգուշացրել են անձնակազմին, ինչից հետո հանրանավը կանգ է առել: Բոլոր ուղեւորներն ու անձնակազմը դուրս են եկել ինքնաթիռից:

Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, հաղորդել է  «Ինտերֆաքս»-ը: