4 երեխաների մայրը 10 տարի քաղցկեղի ախտանշանները խրոնիկական հոգնածություն Է համարել


12:45 , 15 օգոստոս, 2019

Մեծ Բրիտանիայի Միլթոն Քինս քաղաքի բնակչուհին 10 տարի համոզված է եղել, որ տառապում է խրոնիկական հոգնածությունից, որն առաջացել է վաղ մայրանալուց, քանի դեռ կոմայի վիճակում չի հայտնվել հիանդանոցի մահճակալին: Այս մասին այտնել է The Sun-ը: «Դրանից մոտավորապես մեկ տարի առաջ, երբ ինձ մոտ նոպա եղավ, ես, ասես, դանդաղել էի: Քաշ էի հավաքում եւ անընդհատ ինձ թույլ զգում:

Այնքան հաճախ էր գլուխս սաստիկ ցավում, որ ինձ թվում էր, թե այդպես է բոլոր մայրերի մոտ»,- պատմել է նա: Իրադրությունը սրվել 2015 թվականին, երբ 32-ամյա Էմիլի Քորիգանն զգացել է գլխացավերի հերթական նոպան, որոնք գերազացել են այն ամենն, ինչն ավելի վաղ նա զգացել է:

Նրա ամուսինը, տեսնելով կնոջ վիճակը, որոշում է նրան ախտորոշման տանել հիվանդանոց, որտեղ կնոջ մոտ «նարնջի չափ ուռուցք» են հայտնաբերում: Երբ հիվանդանոց են եկել մնացած հարազատները, Էմելին արդեն պատրաստվում էր 4,2 սմ x 4,5 սմ չափի նորագոյացության հեռացման վիրահատությանը:

Դրանից հետո կինը տարել է ճառագայթաբուժության ավելի քան 30 կուրս, ինչպես նաեւ եւս մեկ վիրաբուժական միջամտություն անցյալ տարվա հոկտեմբերին: Այժմ նա նաեւ քիմիաբուժության կուրս է անցնում, նրա ամուսինը, ինչպես նաեւ չորս երեխաներն ամեն կերպ աջակցում են իրենց մայրիկին: Իսկ Էմելին ինքը որոշել է հաղորդակից դարձնել իր պատմությանը, որպեսզի նախազգուշացնի մշտական գխացավերի վտանգի մասին, հաղորդել է Life-ը: