Շնորհավորում եմ սաներիս. Պրանդելի


11:22 , 28 հունիս, 2013

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելի մեկնաբանել է իր սաների` Իսպանիայի ընտրանու դեմ խաղը:

«Իսպանիայի հավաքականը հիանալի թիմ է, որը կայուն խաղ է ցուղադրում: Մենք կարողացանք ցուցադրել մեր ֆուտբոլը: Շանսեր էինք ստեղծում, վերահսկում գնդակը: Առաջին խաղակեսում մենք շատ լավ էինք խաղում, երկրորդում` փոքր-ինչ բարդ էր պահպանել նույն տեմպը: Իսկ 11մետրանոց հարվածաշարի իրացման ժամանակ կարող է ամեն ինչ տեղի ունենալ: 

Շնորհավորում եմ սաներիս` լավ խաղ ցուցադրելու առիթով: Իսկ մրցաշարի կազմակերպիչներին առաջարկում եմ վերանայել ժամանակացույցը: Սաներս հոգնել են, իսկ մարզվելու համար քիչ ժամանակ կա»,- ասել է Պրանդելին: