Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 23 հարց է. ուղիղ


11:10 , 15 օգոստոս, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 23 հարց է, որից 14-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի:

Կառավարությունը կքննարկի «Մարդու կյանքին և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը սահմանելու մասին», Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագծերը:

«Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի առաջարկություններ: