11:10 , 28 հունիս, 2013
83–ամյա հասակում մահացել է ամերիկացի հայտնի լուսանկարիչ Բերտ Շտերնը։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը, հղում անելով լուսանկարչի ընկերուհուն՝ դերասանուհի ու կինոռեժիսոր Շաննա Լոմայսթերին։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։
Բերտ Շտերնը ավելի քան 50 տարի լուսանկարներ էր անում հանրահայտ մոդայիկ ամսագրերի համար, առաջին հերթին՝ Օդրի Հեպբերնին, Էլիզաբեթ Թեյլորին, Սոֆի Լորենին, Բրիջիտ Բորդոյին, Մադոննային, Քայլի Մինոուգին և այլ հայտնիների։
Լուսանկարչի ամենահայտնի ֆոտոսեսիան, սակայն Մերլին Մոնրոյի հետ Bel-Air հյուրանոցում անցկացված ֆոտոսեսիան է եղել, որն արվել է դերասանուհու մահից 6 շաբաթ առաջ։