Դանիացի գիտնականները փորձարկել են քլամիդիոզի դեմ պատվաստանյութը


23:30 , 14 օգոստոս, 2019

Դանիացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են քլամիդիոզի դեմ առաջին պատվաստանյութը, հաղորդում է Politiken-ը:

Նշվում է, որ դեղամիջոցը փորձարկվել է այս հիվանդությամբ տառապող 35 կանանց վրա: Հստակեցվում է, որ դրա դրական ազդեցությունը գրանցվել է յուրաքանչյուր փորձարկվողի վրա:

Գիտնականները փորձարկումը բեկումնային են անվանել և հուսով են, որ դրանց արդյունքները կարագացնեն բոլոր հիվանդներին հասանելի պատվաստանյութի ստեղծումը: