Շվեդիայում ռեփերին, որի պաշտպանությամբ հանդես է եկել Թրամփը, 6 ամսվա ազատազրկման են դատապարտել


23:15 , 14 օգոստոս, 2019

Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ն, իսկական անուն Ռաքիմ Մայերս, մեղավոր է ճանաչվել Ստոկհոլմում տեղի ունեցած կռվի ժամանակ հարձակման համար և դատապարտվել է պայմանական պատժաժամկետի, հաղորդում է BBC-ն:

30-ամյա երիտասարդը հունիսի վերջին ներգրավվել է Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ:

Նա գրեթե մեկ ամիս է անցկացրել կալանավայրում, ինչից հետո ազատ է արձակվել մինչև դատավճռի հրապարակումը:

Այս գործով մեղավոր են ճանաչվել նաև A$AP Rocky-ի շրջապատից Bladimir Corniel-ը և David Rispers-ը:

«Հարձակումն այնքան լուրջ բնույթ չէր կրում, որը բանտարկություն էր պահանջում,- ասվում է դատարանի հայտարարությունում:- Ուստի մեղադրյալները դատապարվում են պայմանական պատժաժամկետների»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շվեդիայի իշխանություններին մի քանի անգամ կոչ է արել ազատ արձակել A$AP Rocky-ն: Առաջին անգամ նա դիմել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենին՝ առաջարկելով անձամբ երաշխավորել ամերիկացի կատարողի համար: