Հարգելի Սերժ Թանկյան, անհարմար դրության մեջ հայտնվելուց խուսափելու համար այդ օրերին գործեր գտեք և լքեք Լոս Անջելեսը


17:50 , 14 օգոստոս, 2019
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, ժողովրդի վարչապետը Լոս Անջելեսի Գրանդ Փարկում հանդես է գալու ելույթով: Ընդունեք բազամահազար հայաստանցիների բարի խորհուրդը. անհարմար դրության մեջ հայտնվելուց խուսափելու համար այդ օրերին գործեր գտեք և լքեք Լոս Անջելեսը, ցանկալի է՝ Կալիֆոռնիա նահանգը: Հավատացեք, շատ դժվար է լինելու նայել ժողովրդի վարչապետի աչքերին և բացատրել, թե ինչու որպես Նոր Հայաստան կերտած հեղափոխական՝ մինչև հիմա չեք կատարել Ձեր տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: