Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց


16:55 , 14 օգոստոս, 2019

Ոմանք գտնում են, որ լեզուն տրված է ոչ թե նրա համար, որպեսզի ավելի լավ ճանաչենք մարդկանց, այլ որպեսզի ավելի լավ թաքցնենք մեր իրական մտքերը։ Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ է նրանց մտքում, ովքեր ձեզ շրջապատում են։

Առաջարկում ենք այս 7 խորամանկ հոգեբանական հարցերը տալ և դուք ձեզ իսկական հոգեբան կզգաք՝ բացահայտելով դիմացինին։

Հարց №1. Ինչն ես դու անում այլ կերպ (ոչ այնպես, ինչպես ուրիշները)

Պատասխանը ցույց է տալիս անձի ինքնագնահատականի, յուրօրինակության մակարդակը։ Եվ նույնիսկ նրա հումորի զգացման աստիճանը։

Հարց №2. Կդավաճանեի՞ր, եթե իմանայիր, որ ոչ ոք չի իմանա այդ մասին։

Պատասխանից կարելի է շատ բան իմանալ մարդու բարոյականության և մտերիմների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։

Հարց №3. Դու ընկերություն կանեի՞ր ինքդ քեզ հետ։

Պատասխանը շատ բան կարող է պատմել դիմացինի ինքնագնահատականի և ինքն իրեն հարգելու աստիճանի մասին։

Հարց №4. Ինչի՞ համար ես մեղադրում ծնողներիդ։

Թվարկած վիրավորանքները ցույց են տալիս մարդու կյանքի այն հատվածները, որոնցում նա իրեն ոչ կոմպետենտ է զգում։

Հարց №5. Քեզ մոտ հաճա՞խ է «Արջամկան օր» լինում։

Պատասխանը ցույց է տալիս, թե արդյոք ձեր դիմացինը լիարժեք կյանքով է ապրում, թե պարզապես գոյատևում է։

Հարց №6. Եթե փողն արժեք չունենար, դու կաշխատեի՞ր և որպես ինչ կաշխատեիր։

Այս հարցի պատասխանը ցույց է տալիս մարդու իրական երազանքներն ու պահանջմունքները։ Նաև այն, թե ինչն է նրան կյանքում պակասում։

Հարց №7. Կուզենայի՞ր իմանալ, թե երբ ես մահանալու և ինչպես։

Այս պատասխանից կարելի է դատել, թե մարդն ինչպես է վերաբերվում կյանքին։

Ուզո՞ւմ եք ավելի շատ բան իմանալ ձեր ընկերների մասին, տվեք նրանց այս 7 հարցերը։ Միայն թե պետք չէ հարցնել այն մարդուն, ում դեպքում շատ եք վախենում հիասթափությունից։ Չէ որ նրա պատասխանները կարող են շատ անսպասելի լինել ձեզ համար։