«Մերսի», որ հակառակորդի կրակողի արդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար


16:49 , 14 օգոստոս, 2019
Երբ հորդորում եմ չշտված տեղեկություններ չգրել այդ ամենը ուղղակի քմահաճույքս չէ: Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում: Նախ ՞՞մերսի՞՞, որ հակառակորդի կրակողի արդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար: Հետո ինչպես հաճախ դեպքի տեղը, զինծառայողի տեղը, վիճակը սխալ եք տալիս: