Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին տեսակցելու համար Կարմիր խաչը քայլեր է ձեռնարկում


17:14 , 14 օգոստոս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Արայիկ Ղազարյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տվյալ պահին համապատասխան մարմինների հետ երկխոսության մեջ են՝ Արցախի պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանի Ադրբեջանում հայտնվելու դեպքի առնչությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Արայիկ Ղազարյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել։ Սակայն մենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ երկխոսության մեջ ենք` նրան այցելելու համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։