ՄԱԿ-ում տարբեր երկրների (այդ թվում՝ Հայաստանի) քվեարկությունները վերլուծելիս կամ համադրումներ անելիս բավական կարևոր է չանտեսել մի քանի կարևոր գործոն՝
✔️Քվեարկության դրված հարցի բովանդակությունը,
✔️ՀՀ շահերը քվեարկության դրված հարցի շրջանակներում,
✔️Քվեաերկությանը նախորդող բարդ բանակցային գործընթացը, որը մնում է կուլիսներում, և որտեղ շատ հաճախ գործում է պայմանավորվածության "ես քեզ, դու ինձ" պարզ բանաձևը:
✔️Քվեարկության բացատրությունը, որով երբեմն հանդես է քվեարկող երկրի ներկայացուցիչը՝ պարզաբանելով երկրի դիրքորոշումը և քվեարկության տրամաբանությունը:
Միայն այս առանցքային գործոնները համադրելու և հաշվի առնելու դեպքում է հնարավոր ստանալ այս կամ այն երկրի քվեարկության բովանդակային վերլուծությունը և նոր միայն դրա հիման վրա պետք է փորձել իրականացնել համադրումներ: Եթե այս ամենն անտեսվում, իսկ փաստերի հետ աշխատանքն ընտրողական բնույթ է կրում, ապա գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ: