Տեսնելով տոնի գլխավոր խորհրդանիշ փղին առանց զարդարանքների, մարդիկ սարսափեցին. այդ տեսարանը շոկ էր բոլոր հավատացյալների համար (Photo)


14:43 , 14 օգոստոս, 2019

Ամեն տարի Շրի Լանկայի Կանդի քաղաքում անցկացվում է Ատամի փառատոնը։ Միջոցառմանը մասնակցում են պարողներ, աճպարարներ, երաժիշտներ, իսկ ամենգլխավոր «հյուրը» զարդարված փիղն է, որն իբր թե Բուդդայի օրհնությունն է բերում։

Այդ միջոցառմանը փղի դերը չափազանց կարևոր է, քանի որ նա համարվում է հարստության և պտղաբերության խորհրդանիշ, իսկ տոնին իր վրա սուրբ զարդատուփ է կրում, որի մեջ անձամբ Բուդդայի ատամն է պահված։

Այս ամենը շատ գեղեցիկ ու խորհրդանշական կլիներ, եթե համացանցում չհայտնվեր այն փղի իրական լուսանկարները, որն իր վրա կրում է այդ սուրբ մասունքը։

70-ամյա Տիկիիրի փիղն այս հյուծված ու սարսափելի տեսքով, բայց գույնզգույն զարդարանքներով պատված տոնի յուրաքանչյուր օր ահռելի ճանապարհ է անցնում աղմուկով ու մարդկանցով լի փողոցներով։ Ոչ ոք չի տեսնում կենդանու իրական վիճակը։

Սրտացավ կենդանասերները ստորագրահավք են կազմակերպել, որպեսզի իշխանություններին պարտադրեն դադարեցնել այս վայրագությունները։

-Մենք ինչպե՞ս կարող ենք օրհնություն կամ որևէ այլ բան խնդրել մի կենդանուց, որի կյանքը մենք դժոխքի ենք վերածել,- նշել է ստորագրահավաքի մասնակիցներից մեկը։