Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Կապանում


10:31 , 28 հունիս, 2013

Հունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության 45.400:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: