36 հազարի՝ ջրի խողովակ, 60 հազարի՝ հատուկ փայտ. Ինչպես է 5 միլիոնը ծախսվել ԱԺ-ի մոտ գորգ լվանալու ժամանակ


13:08 , 14 օգոստոս, 2019

Օրեր առաջ Ազգային ժողովից հայտնեցին, որ Վարդավառի տոնին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ծախսվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գորգ լվանալու արարողությանը:

Analitik.am-ի հարցմանն ի պատասխան Ազգային ժողովից հայտնել են, թե ինչպես է ծախսվել այդ գումարը՝ ինչքանը՝ ինչի համար: