Մերկելը հաստատել է քաղաքականությունը լքելու իր մտադրությունը


00:20 , 15 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021թ․-ից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Այս մասին հայտնում է Ostsee-Zeitung թերթը:

Նշվում է, որ կանցլերը նման հայտարարություն է արել ընթերցողների ֆորումի ժամանակ:

Ըստ նրա, ժամկետի ավարտից հետո նա այլևս չի նախատեսում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:

Հարցին, թե ինչով է զբաղվելու, Մերկելը խոստովանել է, որ կցանկանա հանգստանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ