Քանի տուն ու բնակարան կա Հայաստանում


19:27 , 14 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 94.9 մլն. քառ. մ, այդ թվում քաղաքներում` 53.8 մլն. քառ. մ (56.8%), գյուղերում` 41.0 մլն. քառ. մ (43.2%): Նշենք, որ բնակարանային ֆոնդը ներառում է բնակարանները, տները, ինչպես նաև՝ հանրակացարաններն ու ժամանակավոր բնակելի տարածքները։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 28 մլն 487,8   հազ. քառակուսի մետր, շենքերի քանակը՝  19 174 միավոր, բնակարանների քանակը`444 095 միավոր:

Նշենք նաև, որ հանրապետության բնակֆոնդում 9 և ավելի հարկանի շենքերի քանակը կազմում է 2 755, որից 2 077-ը՝ Երևանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ