Սարսափելի լուսանկարները ապացուցում են, որ կոկայինը իսկապես քայքայում է օրգանիզմը. նյարդերից թույլ մարդկանց մուտքը արգելվում է (Photo)


21:30 , 14 օգոստոս, 2019

Կոկայինի չարաշահումը կարող է քայքայել բեռրանի խոռոչը:

Ամսագրերից մեկը տեղեկություն է վերցրել բժշկական կենտրոններից մեկից, այն մասին, թե ինչ է կատարվում բերանի խոռոչում կոկային օգտագործելուց հետո:

Նյութը ամբողջովին քայքայում է խոռոչը, ինչի հետևանքով էլ ծնոտի վերնամասում անցքեր են հայտնվում: 

Կոկայինը արյան մատակարարումը սկսում է դադարեցնել, ինչի հետևանքով էլ հյուսվածքները վերջում քայքայվում են: 

Արդյունքում քթի և բերանի խոռոչներում անհետանում է պատը: Իսկ եթե ուտելիքները հայտնվեն քթի խոռոչ, կարող է հանգեցնել շատ բարդ վարակների:

Այն նաև դժվարեցնում է խոսքը և մարդը չի կարողանում ուղղակի կերպով ձայներ արձակել: 

Բացի վերը նշվածներից, կոկայինը, որը թափանցում է ատամների և լնդերի մեջ, առաջացնում է խոցեր և կարող է հանգեցնել ատամնաթափության: