Դերասանը Քեթի Փերիին մեղադրել է ոտնձգությունների մեջ


00:13 , 14 օգոստոս, 2019

Դերասան և մոդել Ջոշ Քլոսը ամերիկացի երգչուհի Քեթի Փերիին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին նա գրել է իր Instagram-ում:

Ինչպես նշվում է, Քլոսը նկարահանվել է Փերիի «Teenage Dream» երգի տեսահոլովակում, և միջադեպը տեղի է ունեցել դրա թողարկումից անմիջապես հետո:

Տղամարդու խոսքերով, երգչուհին երեկույթ է կազմակերպել, որի ժամանակ, հյուրերի աչքի առաջ, հանել է նրա տաբատը:

Նա խոստովանել է, որ այդ ժամանակ սիրահարված է եղել Փերիին, և երգչուհու արարքը նվաստացրել է իրեն:

Դերասանը նաև հավելել է, որ երկար ժամանակ որևէ մեկի հետ չի քննարկել այս միջադեպը, որպեսզի երգչուհու հետ համագործակցելու և գումար վաստակելու հնարավորություն ունենա:

Բացի այդ, նա նշել է, որ Փերիի ներկայացուցիչները խնդրել են նրան, որ դեպքը չհրապարակայնացվի: