Բևերլի Հիլզի վերագործարկումը Fox-ի համար ռեկորդային հանրաճանաչություն է ապահովել


23:15 , 13 օգոստոս, 2019

1990-ականների Բևերլի Հիլզ սերիալի վերագործարկման առաջին սերիան՝ 90210-ը, որը եթեր է հեռարձակվել օգոստոսի 7-ին, դիտումների ռեկորդ է սահմանել:

Երկու տարվա ընթացքում դա ամենաբարձր գնահատված դեբյուտն էր ամերիկյան հեռուստատեսությունում: Այս մասին գրում է People-ը:

Բացի այդ, նախագիծը նաև դարձել է Fox-ի հանրաճանաչության առաջատարը իր ողջ պատմության ընթացքում՝ հավաքելով 6,1 միլիոն հեռուստադիտող և ռեկորդային լսարան Hulu և Fox Now հոսքային ծառայություններում:

Հանրաճանաչ հեռուստատեսային շոուի վերագործարկումը յուրատեսակ շարունակություն է: Սերիալում նկարահանվել են նախկին դերասանական կազմի բոլոր դերասանները՝ բացառությամբ Լյուկ Փերիի, որը կյանքից հեռացավ 2019-ի մարտին: