Ջոն Բոլթոն․ Բրեքզիթի հարցում մենք ցանկանում ենք օգտակար լինել


23:54 , 13 օգոստոս, 2019

Azatutyun.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մեծ Բրիտանիային աջակցել, եթե վերջինս որոշի Եվրամիությունը լքել առանց համաձայնագրի:

«Բրեքզիթի հարցում մենք ցանկանում ենք օգտակար լինել», - հայտարարել է Լոնդոնում գտնվող ամերիկացի բաձրաստիճան պաշտոնյան:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպմանը Բոլթոնը քննարկել է Բրեքզիթից հետո երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու հնարավորությունները:

Ջոն Բոլթոնը ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով Մեծ Բրիտանիա է այցելում կառավարության փոփոխությունից հետո: