«Առյուծ արքան» դարձել է ամենադրամարկղային մուլտֆիլմը պատմության մեջ


17:03 , 13 օգոստոս, 2019

Disney-ի 1994-ին թողարկված հայտնի «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեմեյքը դարձել է ամենադրամարկղային անիմացիոն ֆիլմը պատմության մեջ: Այս մասին են վկայում Box Office Mojo-ի տվյալները:

Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքան» համաշխարհային վարձույթում 1 միլիարդ 335 միլիոն դոլար է հավաքել: Այսպիսով, «Առյուծ արքան» գերազանցել է նախորդ ռեկորդակրին՝ 1 միլիարդ 277 միլիոն դոլար վաստակած «Սառը սիրտը» մուլտֆիլմին: Բացի այդ, ֆիլմը առևտրային առումով ամենահաջողակ ֆիլմերի վարկանիշում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Վարկանիշի առաջատարը Marvel-ի «Վրիժառուներ. Եզրափակիչ» բլոկբաստերն է՝ 2 միլիարդ 790 միլիոն դոլար հասույթով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, հուլիսի 10-ին կայացել է «Առյուծ արքայի» կինովարկածի երկար սպասված պրեմիերան, որը Walt Disney-ի 1994 թ.-ի արտադրության մուլտֆիլմի ռեմեյքն է: