Aysor.am-ը գրում է.
Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Ըստ աղբյուրի, փոխվարչապետը շնորհավորել է վերջինիս առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշվել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ