Կուբայի իշխանությունները չեղյալ են համարել մայրաքաղաք Հավանայում ավարտական քննությունների արդյունքները, երբ հայտնաբերել են, որ մաթեմատիկայի քննության ճիշտ պատասխանները նախապես վաճառված են եղել։
Ինչպես նշում է Газета-ն՝ հղում անելով The Havana Times-ին, հետաքննության արդյունքում պարզվել է, որ նախապատրաստական կուրսերի 2 ուսուցիչ բոլոր ցանկացողներին վաճառել են ճիշտ պատասխանները։ Իսկ որոշ աշակերտներ էլ վերավաճառել են դրանք մյուս աշակերտներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ