«Միսիս Ռուսաստան-2019» մրցույթի հաղթող է դարձել Գելենջիկի 33-ամյա բնակչուհին (Photo)


16:15 , 13 օգոստոս, 2019

Այս տարի «Միսիս Ռուսաստան» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Գելենջիկի 33-ամյա բնակչուհի Եկատերինա Նիշանովան։

Այս գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 22-43 տարեկան կանայք: Նրանք պետք է անպայման ամուսնացած լինեն և ունենան առնվազն մեկ երեխա: 

Նիշանովային հաջողվել է առաջ անցնել 26 մրցակիցներից և նվաճել գեղեցկուհու տիտղոսը:  

Բացի թագից ու տիտղոսից՝ Նիշանովան Ռուսաստանը «Միսիս Երկրագունդ» միջազգային մրցույթում ներկայացնելու իրավունք է ստացել:

Նա Instagram սոցցանցում իր երախտագիտությունն է հայտնել իր թիմին, նաև խոստովանել է, որ հպարտանում է իրենով: 

Գեղեցկուհին նշել է, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել սահմանափակ կարողություններով երեխաների խնդրի վրա, քանի որ անձամբ գիտի՝ ինչ է դա: Նշվում է, որ Նիշանովայի կրտսեր քույրն աուտիզմի բարդ տեսակ ունի:

Եկատերինան 2 որդի ունի։ Նկարի աղջնակը նրա քույնր է, ով աուտիզմ ունի։