Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում. Դ. Տոնոյանը՝ զինծառայողի արտերկրում բուժման ցանկության մասին


14:04 , 13 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Գոյություն ունի կարգ, գոյություն ունի կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին այդ հնարավորությունը տրվում է, նրանց բուժումը իրականացվում է  արտերկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանի բուժումը Եվրոպայում իրականացնելու համար ֆինանսավորում չտրամադրելու խնդրին:

Նա նշեց, որ եթե հանձնաժողովն այդ որոշումը չի կայացնում, բնական է՝ պետք է բուժումը իրականացվի առանց սուբյեկտիվ մոտեցումների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ