Հինգ հանճար, որոնք հրաժարվել են ստանալ Նոբելյան մրցանակ տարբեր պատճառներով


21:00 , 13 օգոստոս, 2019

1939 թ. խաղաղության Նոբելյան մրցանակը ցանկանում էին շնորհել Ադոլֆ Հիտլերին, սակայն, բարեբախտաբար, հանձնախումբը մերժեց նրա թեկնածությունը։ Իսկ ահա նրանք, ովքեր իսկապես արժանի էին մրցանակին՝ գերմանացի քիմիկոսներ Ռիխարդ Քունն ու Ադոլֆ Բուտենանդտը, ստիպված եղան հրաժարվել մրցանակից հենց Հիտլերի պատճառով։

Ձեզ ենք ներկայացնում այն հինգ հայտնի մարդկանց, որոնք հրաժարվել են աշխարհի ամենահեղինակավոր մրցանակից։

Լև Տոլստոյ, 1906 թ.

Ամենայն հավանականությամբ ամենահայտնի թեկնածու, որը հրաժարվել է Նոբելյան մրցանակից, կարելի է համարել Լև Տոլստոյին։ Լև Նիկոլաևիչի թեկնածությունն առաջադրվել է 1906 թ., երբ նա 78 տարեկան էր, այդ իսկ պատճառով եթե գրողն ընդուներ մրցանակը , ապա կհայտնվեր ամենատարեց մրցանակակիրների ցանկում, ինչը Տոլստոյը չէր կամենում։

Նա նամակ հղեց ֆինն գրող Արվիդ Յարնեֆելտին, որում խնդրում էր. «Փորձե՛ք անել այնպես, որ ինձ չարժանացնեն այդ մրցանակին»։ Յարնեֆելտը կատարեց Տոլստոյի խնդրանքը, և մրցանակը շնորհվեց իտալացի բանաստեղծ Ջոզուե Կարդուչիին։

Ռիխարդ Քուն, Ադոլֆ Բուտենանդտ և Գերհարդ Դոմագկ, 1937 թ.

Գերմանացի քիմիկոսներ Ռիխարդ Քունն ու  Ադոլֆ Բուտենանդտը, ինչպես նաև միկրոկենսաբան և պաթոլոգ Գերհարդ Դոմագկը ստիպված էին հրաժարվել իրենց մրցանակներից։

Պատճառն այն էր, որ 1936 թ. Նոբելյան հանձնախոմումը «համարձակվեց» բարկացնել Ադոլֆ Հիտլերին՝ խաղաղության մրցանակը շնորհելով Կառլ ֆոն Օսեցկուն՝ գերմանացի պացիֆիստի։ Այդպիսով նրանք հանրայնորեն նվաստացրին ինչպես Հիտլերին, այնպես էլ նացիզմը։

1937 թ. հունվարի 31-ին «արիական ժողովրդի» առաջնորդը հրաման տվեց, որում Գերմանիայի քաղաքացիներին արգելեց Նոբելյան մրցանակ ընդունել։

Արդյունքում արժանի մրցանակից զրկվեցին Գերհարդ Դոմագկը՝ 1939 թ. Ադոլֆ Բուտենանդտը՝ 1939 թ., և Ռիչարդ Քունը՝ 1938 թ.։ Իհարկե, նրանց արժանացրին մեդալների և պատվոգրերի, սակայն ոչ գումարի։

Ժան-Պոլ Սարտր, 1964

1964 թ. ֆրանսիացի փիլիսոփա և դրամատուրգ Ժան-Պոլ Սարտրին սպասում էր գրականության Նոբելյան մրցանակ։ Սակայն Լև Տոլստոյի նման նա ևս հրաժարվեց մրցանակից փիլիսոփայական նկատառումներից ելնելով՝ վախենալով, որ մրցանակը կխոչընդոտի իր անկախությանը։

Հենց այսպես նա բացատրեց հրաժարման պատճառը իր հայտարարության մեջ, որն արեց 1964 թ. Փարիզում։ Նույն տարում դրամատուրգը ևս մեկ անգամ զարմացրեց հանրությանը՝ հայտնելով, որ թողնում է գրականությունը։  

Ալեքսանդր Սոլժենիցին, 1970 թ.

Այլ կերպ հիմնավորեց իր կողմից մրցանակից հրաժարվելը Ալեքսանդր Սոլժենիցինը, երբ 1970 թ. նրան որոշեցին արժանացնել գրականության Նոբելյան մրցանակի։ Խորհրդային գրողը չներկայացավ մրցանակի հանձնման արարողությանը՝ հրաժարվելով դրանից, ինչպես 1958 թ. արեց Բորիս Պաստերնակը։ Գրողը վախենում էր, որ այդ մրցանակի պատճառով չի կարողանա վերադառնալ հայրենի Ստոկհոլմ, և ոչ իզուր։

Այն բանից հետո, երբ գրողի ստեղծագործությունները համաշխարհային հանրությանը ներկայացվեցին, սկսվեցին հետապնդումները։ Սկզբում՝ 1971 թ., նրա ձեռագրերը առգրավվեցին, ապա՝ ոչնչացվեցին։ 1973 թ. Փարիզում լույս տեսած «ԳՈՒԼԱԳ կղզախումբ» գրքից հետո գրողին մեղադրեցին պետական դավաճանության մեջ և վտարեցին ԽՍՀՄ-ից։ Սակայն Նոբելյան մցանակը, միևնույն է, սպասում էր նրան. Սոլժենիցինն այն ստացավ 1974 թ. դեկտեմբերի 10-ին։

Ֆան Դին Կհայ, 1973 թ.

Փարիզում խաղաղ բանակցությունների ժամանակ հյուսիսվիետնամական պատվիակությունը գլխավորող քաղաքական գործիչ Լե Դիկ Տհոն, ում իրական անունը Ֆան Դին Կհայ էր, Նոբելյան մրցանակի պետք է արժանանար 1937 թ.։ Նույն տարում մրցանակի արժանացրին նար ԱՄՆ գլխավոր քարտուղար Հենրի Քիսինջերին՝ «վիետնամական հակասությունը լուծելու գործում միասնական աշխատանքի համար»։  Դա հասկանալի էր, քանի որերկու դեսպանների բանակցությունների արդյունքում խաղաղություն հաստատվեց։

Սակայն Ֆան Դին Կհայը մրցանակից հրաժարվեց, քանի որ, ինչպես նա էր ասում, Վիետնամում պատերազմը դեռ չէր ավարտվել, իսկ մրցանակները արդեն սկսել են բաժանել։ Իսկապես, պատերազմը ամբողջությամբ դադարեց միայն երկու տարի անց։