Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը


12:36 , 13 օգոստոս, 2019
Օգոստոսի 12-ին հայկական բանակում գրանցվեց աղետալի դեպք.ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել մեր զինվորական Արայիկ Ղազարյանը...
Թուրք-ազերիներն Արայիկի իրենձ ձեռքում հայտնվելը ներկայացնում են որպես հայ զինվորականի փախուստ և այն "ապացուցելու" նապատակով բեմականացում-ֆոտոսեսիա են կազմակերպել ՝ "Կտտանքների ենթարկված հայ զինվորը սպիտակ դրոշը ձեռքին հանձնվում է մարդասեր ադրբեջանցիներին" խորագրով...
Մենք շատ լավ գիտենք,թե ինչպես են ազերիները միամտաբար կամ իրենց կողմից հայ զինվորներին առևանգումը ներկայացնում սեփական և միջազգային հանրությանը...Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ԶԼՄ-ներին զուսպ լինել և տուրք չտալ ադրբեջանական տեսակետը տարածելուն...Մինչև ամեն ինչ պարզ չլինի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին չմեկնաբանել տեղի ունեցածը...
Հ.Գ.Չեմ ուզում հավատալ,որ ընդամենը բարձր տրամադրությամբ օրեր առաջ արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամում...