09:24 , 28 հունիս, 2013Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունների կազմակերպման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևին առաջադրվել է 30 հոդվածներով մեղադրանք՝ հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնել է դաշնային դատախազությունը՝ մի շարք այլ մեղադրանքների թվում նա մեղադրվում է նաև զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մեջ:
Ցարնաևի մեղքն ապացուցվելու դեպքում նրան կարող է սպառնալ մահապատիժ: