Հնդկաստանում դպրոցական ավտոբուսն ընկել է գետը, տուժել է առնվազն 49 երեխա


13:46 , 13 օգոստոս, 2019

168.am-ը գրում է.

Առնվազն 49 դեռահաս է տուժել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Պալգհար օկրուգում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է գետը: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Մումբայից հյուսիս ընկած շրջանում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժած բոլոր դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց:

Պատահարի մանրամասնությունները չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: