Գազպրոմը վերադարձնում է գազի անհիմն բարձրացրած գնից գանձված գումարները գերմանական ընկերությանը


09:18 , 28 հունիս, 2013

Գերմանական RWE էներգետիկայի ընկերությունը Վիեննայի արբիտրաժային դատարանում հաղթել է դատը ընդդեմ Գազպրոմի` կապված մատակարարվող գազի գնի հետ: Դատարանը բավարարել է գերմանական ընկերության միջնորդությունը` վերանայել երկարաժամկետ պայմանագրում նշված գազի սակագինը: Դատարանի որոշմամբ` փոփոխվել է գազի սակագինը, և Գազպրոմը պետք է վերադարձնի գերմանական ընկերության կողմից 2010թ. մայիսից ավել վճարված գումարները: