Կիպրոսի լողափերից մեկում հայտնաբերել են մահացած կրիայի, որի ստամոքսում պլաստիկի 183 կտոր է եղել


20:30 , 13 օգոստոս, 2019

Օրերս Կիպրոսի լողափերից մեկում հայտնաբերել են մահացած կրիայի, որի ստամոքսում պլաստիկի 183 կտոր է եղել։

Գիտնականներն ասում են, որ կրիաները կուլ են տալիս պլաստիկը՝ շփոթելով այն սննդի, օրինակ՝ ջրիմուռի հետ։

Բնապաշտպանները ուսումնասիրություն են անցկացրել. բոլոր կրիաները, որոնք հայտնաբերվել են լողափերին, մահացել են պլաստիկի պատճառով։

Կրիաները առավել հաճախ կուլ են տալիս բնական գույներ ունեցող պլաստիկի կտորներ, ինչպիսիք են կանաչն ու սևը։

«Ծովային կրիաները նախևառաջ գիշատիչներ են, որոնք ունակ են սնունդն ընտրելու՝ ըստ դրա չափի ու տեսքի։ Այս ուսումնասիրության արդյունքում մենք ապացույցներ ենք գտել այն բանի, որ կանաչ կրիաները նախընտրում են հստակ որոշակի չափերի, տեսքի ու գույնի «պլաստիկ» ուտել», - ասում է Էքսեթերի համալսարանի դոկտոր Էմիլի Դունկանը։

Էկոլոգները խուճապի մեջ են հայտնվել ուսումնասիրությունից հետո, սակայն այն կազմակերպությունների համար, որոնք մեծ քանակությամբ աղբ են նետում օվկիանոսի մեջ, կարծես թե ամեն ինչ միևնույնն է։