«Դատական իշխանության նկատմամբ գործադիրի և օրենսդրի ճնշումները դեռ ահագնանալու են». Արսեն Բաբայան


00:20 , 13 օգոստոս, 2019

Դատական իշխանության (մասնավորապես ՍԴ-ի) նկատմամբ գործադիրի և օրենսդրի ճնշումները դեռ ահագնանալու են: Այս համոզմանս համար ունեմ առնվազն 2 պատճառ:

Պատճառ 1. Անձամբ ճանաչելով Հրայր Թովմասյանին և ՍԴ այլ դատավորների առավել քան վստահ եմ, որ նրանք չեն ընդունելու գործադիրի առաջարկած գործարքն ու շարունակելու են պաշտոնավարել:

Պատճառ 2. Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության որոշման հարցով կոնվենցիան ՍԴ ուղարկելու ժամկետն է մոտենում: