Բիզնեսի դասի ուղևորներին հետևել են զուգարանում տեղադրված թաքնված տեսախցիկից


22:15 , 12 օգոստոս, 2019

United Airlines ավիաընկերության ինքնաթիռով թռչող ամերիկացին զուգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել և հետևել ուղևորների: Այդ մասին հայտնում է Fox News-ը:

Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգոյից Հյուսթոն ուղևորվող օդանավում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Չոն Պինգ Լի անունով տղամարդը բիզնեսի դասի զուգարանում տեղադրել է ձայնագրման սարք:

Երբ ուղևորներից մեկը մտել է զուգարան, նա պահարանի մոտ նկատել է տարօրինակ առարկա՝ կապույտ թարթող լույսով: Նա թղթե սրբիչով վերցրել է սարքը և տարել տվել անձնակազմին: Վայրէջքից հետո բորտուղեկցողը այն հանձնել է անվտանգության աշխատակիցներին, ովքեր անմիջապես հասկացել են, որ դա թաքնված տեսախցիկ է: Նրանք կարողացել են հայտնաբերել և ձերբակալել այն տեղադրողին։ Պարզվել է, որ տղամարդը առաջին անգամ չէ նման քայլի դիմում։