Համացանցում ծաղրել են ամենատձև նշանադրության մատանին


20:15 , 12 օգոստոս, 2019

Facebook սոցցանցի օգտատերերը ծաղրել են ամենատձև նշանադրության մատանին, հաղորդում է Daily Mail-ը։

Մատանու օղակը լատինական V տառի ձևն ունի, իսկ կողքերը զարդարված են փոքրիկ, կապույտ քարերով։ Կենտրոնում կանաչ գույնի երեք խոշոր քար է գտնվում, որոնցից միջինը կարելի է տեսնել միայն որոշակի անկյամբ։

Օգտատերերի մի մասը հարցրել է, թե որ կողմից է ավելի լավ նայել զարդին, մյուսները եզրակացրել են, որ այն բոլոր կողմերից էլ սարսափելի տեսք ունի։ Մեկ աղջկա դուր չի եկել քարերի համադրությունը։