ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարն արդյունավետ Է համարել Դոհայում թալիբների հետ կայացած բանակցությունները


20:38 , 12 օգոստոս, 2019

Armenpress.am-ը գրում է.

«Թալիբան» արմատական շարժման հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադն արդյունավետ Է համարել բանակցությունների հերթական՝ թվով ութերորդ փուլը, որը Դոհայում ավարտվել Է Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնի սկսվելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ավարտեցինք բանակցությունների փուլը, որն ՄԱՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ սկսվել Էր օգոստոսի 3-ին: Վերջին մի քանի օրերին կողմերը կենտրոնացել Էին տեխնիկական մանրամասների քննարկման վրա: Այն արդյունավետ Էր»,-գրել Է Խալալզադն իր Twitter-ում: Նա հայտնել Է, որ վերադառնում Է Վաշինգտոն՝ կոնսուլտացիաներ անցկացնելու հերթական քայլերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: