Անակնկալ չեղյալ է հայտարարվել Սոչիում նախատեսված Իրանի,Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը


17:54 , 12 օգոստոս, 2019
Անակնկալ չեղյալ է հայտարարվել Սոչիում նախատեսված Իրանի,Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իրանական աղբյուրների տեղեկացմամբ, (դեռևս պաշտոնապես չհաստատված) այցը չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հիվանդության պատճառով: 
Հ.Գ. Չնայած Կրեմլը այցի հետաձգումը պայմանավորում է տեխնիկական պատճառներով, բայց կարելի է ենթադրել, որ Ալիևի վատառողջության հարցը կապված է համատեղ հայտարարության տեքստի հետ, որի շուրջ էլ ըստ ամենայնի ձեռք չի բերվել կոնսենսուս: