Ալան Գոգբաշյանը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան


16:14 , 12 օգոստոս, 2019

Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ որպես Ջուդիթ Ֆարնուորթի իրավահաջորդ, որը կտեղափոխվի այլ դիվանագիտական ծառայության: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ Գոգբաշյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2019 թվականի սեպտեմբերին:

Սա առաջին դեպքն է, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան է լինելու:

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում 2008-2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Մարոկկոյի Թագավորությունում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թ. եղել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարը։