Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթն ամուսնությունից մեկ տարի անց որոշել են «միառժամանակ» առանձին ապրել (Photo)


00:02 , 13 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը և ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթն ամուսնությունից մեկ տարի անց որոշել են «միառժամանակ» առանձին ապրել, գրում է Vanity Fair-ը: 

«Որպես անընդմեջ զարգացող և փոխվող անհատներ՝ նրանք որոշել են, որ սա լավագույն տարբերակն է, և նրանք կկենտրոնանան իրենց և իրենց կարիերայի վրա»,-հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:

Նա նաև խնդրել է հարգել զույգի անձնական կյանքի իրավունքը:

26-ամյա երգչուհի Մայլի Սայրուսի և 29-ամյա դերասան Լիամ Հեմսվորթի բաժանության վերաբերյալ լուրերը սկսել էին շրջանառվել այս շաբաթ, երբ երգչուհին Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ չէր կրում իր ամուսնական մատանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ