Գործադիր իշխանությունը որոշել ա մեր՝ շարքային քաղաքացիների հաշվին առնել ՍԴ դատավորներին


15:16 , 12 օգոստոս, 2019
Երբ ասում ենք՝ սա դեբիլների ապստամբությունն ա, ոմանք չեն հավատում
Օրինակով ապացուցեմ.
Հայաստանի իշխանությունը, վարչապետով հանդերձ բոլոր՝ իրավական, քարոզչական ու անգամ բարոյական մակարդակներում, հարձակվեցին Սահմանադրական դատարանի ու դատարանի անդամների վրա:
Նիկոլն էնքան էր էքստազի մեջ ընկել, որ էլի մի պահ մոռացավ, որ վարչապետ ա ու սկսեց երևակայական դիսկուսիաներ բեմականացնել ու անձնական վիրավորանքներ հասցնել դատավորների հասցեին:
Բայց, ինչպես տեսանք, էս ճնշումներն ու հարձակումները 0 ազդեցություն ունեցան ՍԴ դատավորների վրա:
Եվ ի՞նչ արեցին դեբիլների ապստամբության առաջամարտիկները՝ իրանց անչափահաս ռեցիդիվիստի արտաքինով Արդարադատության նախարարի գլխավորությամբ:
Ճիշտա՝ մշակեցին օրենքի նախագիծ, ըստ որի՝ եթե ՍԴ դատավորները օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական տան պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։ 
Մի հատ խորացեք, այսինքն՝ գործադիր իշխանությունը որոշելա մեր՝ շարքային քաղաքացիների հաշվին առնի ՍԴ դատավորներին:
Ու ստացվում ա, որ Գրիգորյան Վահեի պես ապուշին ՍԴ նախագահ սարքելու համար Նիկոլնենք որոշել են բյուջեի հաշվին կաշառել դատավորներին: Սա բյուջեի մսխում ու թալան ա՝ բառի բուն իմաստով:
Եթե չգիտեք, ասեմ, որ ՍԴ դատավորի ամսական աշխատավարձը 793 հազար 680 դրամ ա: Հլը էս թիվը բազմապատկեք տարիների ու զարմացեք՝ թե որքան ապիկար ու դեբիլ կարողա լինել քաղաքական իշխանությունը: