Սահմանին ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ. ՊՆ փոխնախարար


15:01 , 12 օգոստոս, 2019

Aysor.am-ը գրում է.

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են, այսօր Մեծամորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսինքն՝ մենք բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծվում են», - հայտարարեց Բալայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ