ՀՊՏՀ ռեկտորը թույլ չտվեց դասախոսներին դահլիճ մտնել (Video)


13:36 , 12 օգոստոս, 2019

Hraparak.am-ը գրում է.

ՀՊՏՀ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու բուհի զարգացման ծրագրերն ու բարեփոխումները:

Ասուլիսին ներկա գտնվել էին ցանկանում որակավորման նոր կարգով դուրս մնացած և համալսարանին դատի տված դասախոսները, սակայն ռեկտորի պաշտոնակատար Հայրապետյանը նրանց թույլ չտվեց ներկա լինել ասուլիսին: