08:25 , 28 հունիս, 2013«Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը ոչ մի կերպ չի ուզում քննել Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործը։ Նա մի անգամ արդեն հրաժարվել էր դրանից, և գործը գնացել էր Կենտրոնի դատարան։ Սակայն կրկին վերադարձել է Արաբկիր՝ Արմեն Խաչատրյանի վարույթ։ Նա վերջապես դատական նիստ էր նշանակել, որը պետք է կայանար հունիսի 25-ին։ Սակայն առաջին դատական նիստը զուտ ձևական բնույթի է եղել։ Ոչ դատախազն է ներկա եղել, ոչ տուժողները։ Դատավոր Արմեն Խաչատրյանը, դատաքննությունը դեռ չսկսած, որոշել է այն հետաձգել մեկուկես ամսով։
Բանն այն է, որ հուլիսի 1-ից սկսվում է Արմեն Խաչատրյանի ամառային արձակուրդը։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 8-ին։ Անհասկանալի է, թե ինչու գործը չմակագրվեց այլ դատավորի, կամ ինչու դատավոր Արմեն Խաչատրյանը վարույթ ընդունեց այն, եթե գիտեր, որ շուտով արձակուրդ է գնալու։ Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է միաժամանակ երկու միմյանց հետ կապ չունեցող արարքներում՝ մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև խարդախության»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։