Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video)


12:30 , 12 օգոստոս, 2019

ՌԴ Լենինգրադսկայա շրջանի Գատչինա քաղաքում երեխայի մկրտությունը Մարիենբուրգի եկեղեցում ավարտվել է սկանդալով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Մկրտության արարողության ընթացքում հոգևորականը կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում փոքրիկը ստացել է վնասվածքներ:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հոգևորականը գլխիվայր ընկղմում երեխային ջրի մեջ, չնայած որ նա արդեն բավականին մեծ է ավազանի համար:

Երեխայի մայրը դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն: