Պաղպաղակ ազնվամորիով, շոկոլադով ու ընկույզով


19:50 , 11 օգոստոս, 2019

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Շոկոլադը լավ մանրացնում ենք դանակով կամ քերիչով անցկացնում ենք։

2. Ընկույզը նույնպես լավ մանրացնում ենք։

3. Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնում ենք։ Սպիտակուցները պահում ենք սառնարանում։ Դեղնուցներին ավելացնում ենք շաքարավազն ու վանիլային շաքարը։ Այնուհետև հարում ենք հարիչով այնքան, մինչև ստացվի բաց գույնի զանգված։

4. Այնուհետև հարում ենք սերուցքը՝ կամաց-կամաց ավելացնելով շաքարավազը։ Պետք է ստացվի պինդ զանգված։

5. Սպիտակուցները հարում ենք՝ ստանալով պինդ ու փրփրանման զանգված։

6. Սերուցքն ու դեղնուցային զանգվածը խառնում ենք։

7. Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք սպիտակուցային զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։

8. Ավելացնում ենք ազնվամորին, շոկոլադն ու ընկույզը և խառնում ենք։

9. Ստացված զանգվածը լցնում ենք մեկ կամ մի քանի տարաների մեջ և 3-4 ժամ պահում ենք սառցախցիկում, որից հետո հանում ենք ու խառնում։

10. Պաղպաղակը պատրաստ է։ Զարդարում ենք ազնվամորիով, շոկոլադով, ընկույզով ու մատուցում ենք։