Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի մի շարք հատվածներ


13:21 , 11 օգոստոս, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: