Բակո Սահակյանը եղել է առաջնագծում (Photo)


22:52 , 10 օգոստոս, 2019

Նախագահ Բակո Սահակյանն առաջնագծում էր։

Այցի ընթացքում նախագահը ծանոթացավ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին։

Նախագահը նաև զրուցեց ժամկետային զինծառայողների, սպայական կազմի հետ։ Առաջարկները քիչ չէին, իրականացնելու կամք միշտ էլ կա։

Նախագահը նշեց, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գումարներ կհատկացվի՝ իրականացվող աշխատանքներին նոր տեմպ հաղորդելու համար։